Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ, 48․1–րդ, 76-րդ և 81-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին»N 286 որոշման VIII բաժնի դրույթները՝ 1․ Ջերմուկ քաղաքի քաղաքային այգու տարածքի ընդհանուր օգտագործման հողամասերից չափագրմամբ առանձնացված հողակտորները (այսուհետ՝ հողամաս) տրամադրել օգտագործման կառուցապատման կամ վարձակալության իրավունքով՝ առանց գույքային միավոր բաժանման՝ որակավորում ունեցող չափագրողի կողմից տրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծին համապատասխան:
2․Սահմանել, որ հողամասը կառուցապատման կամ վարձակալության իրավունքով օգտագործման է տրամադրվում
ա/ մրցույթով՝ հրապարակային սակարկությունների միջոցով, ընդ որում՝ մինչև 20 քառ. մետր մակերեսով կրպակների, առևտրի և սպասարկման այլ օբյեկտների համար կառուցապատման իրավունքը տրամադրվում է առանց մրցույթի,
բ/ մինչև 5 (հինգ) տարի ժամկետով, հողամասերի նշանակությանը համապատասխան շահագործելու և բնակչությանը ծառայություններ մատուցելու նպատակով։
3․ Հողամասերը կառուցապատման իրավունքով առանց մրցույթի տրամադրման դեպքում վճարի չափ սահմանել ամսական 1000 (հազար) դրամ՝ 1 քմ–ի համար՝ ամառային ամիսների համար, և ամսական 500 (հինգ հարյուր) դրամ՝ տարվա մյուս ամիսների համար՝ անկախ գործունեության ծավալումից, իսկ մրցույթով՝ հրապարակային սակարկությունների միջոցով տրամադրման դեպքում վարձավճարի (վճարի) մեկնարկային չափը սահմանել 1000 (հազար) դրամ։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |