«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետին համապատասխան՝ ղեկավարվելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24.4-րդ հոդվածի 3-րդ և 10-րդ մասերով՝ 1. Ջերմուկ համայնքի վարչական տարածքում մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը թույլատրվում է միայն Ջերմուկ քաղաքի քաղաքային այգու ճեմուղիներում, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց։
2. Սահմանել Ջերմուկ համայնքի վարչական տարածքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության հետևյալ արգելված վայրերը՝
1) Ջերմուկ քաղաքի ըմպելասրահի տարածքը՝ սկսած «Արմենիա» առողջարանին կից տեղակայված արգելափակոցից
2) Ջերմուկ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան այգու և Ձախափնյակ թաղամասի Ազատամարտիկների պուրակի տարածքները
3) «Մուշեղ ՀԷԿ»-ի շինություններից դեպի Ջերմուկի ջրվեժ տանող ճեմուղի
4) «Օլիմպիա» առողջարանից մինչև ըմպելասրահ տանող ճեմուղի
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |