Համաձայն «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ պարբերության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի N 13-Ն հրամանով հաստատված կարգի 18-րդ կետի 1-ին պարբերության և 83-րդ կետի, հաշվի առնելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի զեկուցագիրը (մտից՝ 2025 թվականի ապրիլի 28-ի N 492)՝ որոշում եմ՝
1. Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3․1-11) և 2-րդ կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3․3-1) թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2025 թվականի ապրիլի 28-ին հայտարարված մրցույթները համարել չկայացած՝ մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում ներկայացված չլինելու պատճառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից։