«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան 1. Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Իսրայել Օրու փողոցի N 3/1 հասցեում գտնվող 10-002-0023-0011 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 07052024-10-0038) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 0,1 հա) հասարակական նշանակության շինություն կառուցելու նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 5000000 (հինգ միլիոն) դրամ:
2․ Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Սայաթ Նովայի փողոցի N 19 հասցեում գտնվող 10-002-0031-0140 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 17102012-10-0060) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,07326 հա) բնակելի նշանակության շինություն կառուցելու նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 2200000 (երկու միլիոն երկու հարյուր հազար) դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |