Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 46-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2024 թվականի N 46-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ՝ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՅԳՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ՏԱՂԱՎԱՐՆԵՐԸ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

1․ Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ ՀՀ կառավարության ու Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ Հայաստանի Տարածքային զարգացման Հիմնադրամի կողմից իրականացված «Ըմպելասրահի ճեմուղիների և շուկայի բարեկարգում»  ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Ջերմուկ համայնքին տրամադրված գույքը՝ առևտրի տաղավարները, տրամադրել օգտագործման՝ քաղաքային այգու տարածքում բացօթյա առևտրի կազմակերպման նպատակով։  

2․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը մինչև 2025 թվականի հունիս ամիսը ներառյալ տրամադրել անհատույց օգտագործման իրավունքով, իսկ 2025 թվականի հուլիսի 1-ից՝ ամսական 7000 (յոթ հազար) դրամի չափով օգտագործման վճարով։ 

3․ Իրավունք վերապահել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ գույքի օգտագործման պայմանագիր կնքելու դրանք սույն որոշման 1-ին կետում նշված նպատակով օգտագործելու նպատակով դիմած քաղաքացիներին՝ լիազորելով նրան գույքի օգտագործման ժամկետը սահմանել երկկողմ համաձայնությամբ։ 

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -7

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -1

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner