Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածով, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով, 21-րդ հոդվածի 1-ին մասով, 32-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 77-Ն որոշումը և հաշվի առնելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Սևակ Էդիկի Համբարձումյանի դիմումը (մտից N 1303, 25․08․2025 թ․)՝ որոշում եմ՝
1․ Սևակ Էդիկի Համբարձումյանին թույլատրել Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի N 27/2 բազմաբնակարան շենքի (այսուհետ՝ շենք) սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող տանիքին տեղադրելու արևային կայան։
2․ Սևակ Էդիկի Համբարձումյանը պարտավոր է՝
ա/ Ջերմուկի համայնքապետարանի 900365031112 հաշվեհամարին վճարելու 25 000 (քսանհինգ հազար) դրամ տեղական վճար՝ համայնքի վարչական տարածքում գտնվող, այդ թվում՝ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի, շինությունների տանիքներին արևային կայանների տեղադրման թույլտվության տրամադրման համար,
բ/ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տանիքի հատվածը օգտագործել բացառապես սույն որոշման 1-ին կետում նշված նպատակային նշանակությանը համապատասխան, չխոչընդոտել շենքի ինժեներային կոմունիկացիաների, մեխանիկական և այլ սարքավորումների բնականոն գործունեությանը, չխոչընդոտել կամ վնաս պատճառել շենքի մյուս սեփականատերերին` իրենց շինությունները տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու ժամանակ։
3․ Սահմանել, որ շենքի տանիքին արևային կայանի անվտանգ տեղադրման և շահագործման ողջ պատասխանատվությունը կրում է Սևակ Էդիկի Համբարձումյանը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սևակ Էդիկի Համբարձումյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից։