«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին և 34-րդ հոդվածին համապատասխան, հիմք ընդունելով ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համայնքներին տրամադրված «Հայաստանի Հանրապետության համայնքի ավագանու օրինակելի կանոնակարգ» (համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու համար) մեթոդական ուղեցույցը՝ 1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 47-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 87-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ հավելվածը` որոշման 1-ին կետով ընդունված կանոնակարգը, շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |