Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և դեկտեմբերի 23-ի N 100-Ն որոշումների, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Անժելա Արշակյանի հայտը (մտից՝ N 155, 2023 թվականի հունվարի 31)՝ որոշում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր Անժելա Արշակյանին տալ 2023 թվականի ընթացքում Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 1/2-րդ փողոցի N 1 հասցեում գտնվող խանութում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 2):
2. Անհատ ձեռնարկատեր Անժելա Արշակյանին պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 900365031351 և 900365031336 հաշվեհամարներին վճարելու տեղական տուրք` 5000–ական (հինգ հազարական) դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Անժելա Արշակյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տեղական տուրքի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 30-ը: