Այսօր: Հինգշաբթի, 19 Հունիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 142-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2025 թվականի N 142-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 96-Ա ԵՎ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 103-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին, ինչպես նաև  34-րդ հոդվածին համապատաuխան, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և հաշվի առնելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի՝ 2025 թվականի հունիսի 12-ի N 01/15.1/3544-2025 գրությունը՝ որոշում եմ՝

1․ Ջերմուկ համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 5-ի ««Կարինե Հովակիմյան Հայկարամի» անհատ ձեռնարկատիրոջը արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալու մասին» N 96-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշման նախաբանում «42» թիվը փոխարինել «45» թվով։

2․ Ջերմուկ համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 14-ի «Ջերմուկ համայնքի անչափահաս բնակիչներ Եվա, Աննա և Նարեկ Ալեքսանդրի Հովհաննիսյանների նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն սահմանելու, խնամակալ և հոգաբարձու նշանակելու մասին» N 103-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման 1-ին կետում «հաշվի առնելով նրանց`առանց ծնողական խնամքի մնալու փաստը» բառերը փոխարինել «նրանց դաստիարակելու նպատակով» բառերով։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner