Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ որոշում եմ՝
1. Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ղեկավարի հետևյալ որոշումները՝
ա) 2025 թվականի ապրիլի 11-ի «Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը որպես առանձին միավոր ճանաչելու և համայնքային սեփականություն գրանցելու մասին» N 81-Ա որոշումը,
բ) 2025 թվականի մայիսի 19-ի «Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը որպես առանձին միավոր ճանաչելու և համայնքային սեփականություն գրանցելու մասին» N 114-Ա որոշումը,
գ) 2025 թվականի մայիսի 15-ի «Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող Գնդեվազ գյուղում գտնվող 0,06215 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը որպես առանձին գույքային միավոր ճանաչելու և համայնքային սեփականություն գրանցելու մասին» N 106-Ա որոշումը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: