Այսօր: Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2022թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 249-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 օգոստոսի 2022 թվականի N 249-Ա

«ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և հաշվի առնելով «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի կողմից լիազորված «Ռեդինետ» ՓԲ ընկերության տնօրեն Ա․ Քարամյանի՝ ս/թ օգոստոսի 25-ի N գրությունը (մտից՝ 2022 թվականի օգոստոսի 25-ի N 1342)՝ որոշում եմ՝

1. Ջերմուկ համայնքի ղեկավարի և ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության լիազորած անձ «Ռեդինետ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2020 թվականի օգոստոսի 26-ին  կնքված՝ հենասյուների օգտագործման իրավունքի տրամադրման N 47 պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) պայմանագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով՝

«8․5․ Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև գրագրությունը, ծանուցումները, բոլոր տեսակի փաստաթղթերը կարող են ուղարկվել Կողմերի էլեկտրոնային հասցե(ներ)ին։ Կողմի էլեկտրոնային հասցե (ներ)ին ուղարկված գրագրությունը, ծանուցումը, փաստաթղթերը կհամարվեն ուղարկվելու ամսաթվին և ժամանակին պատշաճ ուղարկված (հանձնված), պայմանովոր եթե էլեկտրոնային հասցե(ներ)ին փոխանցումն իրականացվում է աշխատանքային ժամերից դուրս ծանուցումը կհամարվի ստացված հաջորդ աշխատանքային օրվա սկզբնաժամին։

8․6․ Պայմանագրի, Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև կազմված բոլոր տեսակի փաստաթղթերի ստորագրված, կնիքված, էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) և Կողմերի  էլեկտրոնային հասցե(ներ)ին ուղարկված տարբերակը համարվում է վավեր և պարտադիր Կողմերի համար։

8․7․ Կողմերի տվյալների՝ անվանման (անվան), գտնվելու (բնակության) վայրի, բանկային վավերապայմանների, էլեկտրոնային հասցե(ներ)ի կամ այլ տվյալների փոփոխման դեպքում Կողմերն անհապաղ էլեկտրոնային հասցե(ներ)ին ուղարկված ծանուցմամբ տեղեկացնում են միմյանց այդ փոփոխությունների մասին․ այդ փոփոխությունների մասով լրացուցիչ համաձայնագրի կնքում ճի պահանջվում։ Համապատասխան ծանուցման բացակայության դեպքում նախկին տվյալներով կատարված ցանկացած գործողություն համարվում է պատշաճ կատարված։»

2. Պայմանագրի հավելվածի 1․1 կետի աղյուսակը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

քաղաք Ջերմուկ, Մելիք Ադամյան փողոց   7 (յոթ) հատ 
քաղաք Ջերմուկ, Շահումյան փողոց   30 (երեսուն) հատ
քաղաք Ջերմուկ, Ձախափնյակ թաղամաս   75 (յոթանասունհինգ) հատ 
քաղաք Ջերմուկ, H 42 մայրուղի   20 (քսան) հատ
գյուղ Կեչուտ   13 (տասներեք) հատ
գյուղ Գնդեվազ   50 (հիսուն) հատ
                                   Ընդամենը՝    195 (հարյուր իննսունհինգ) հատ

3․ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին  կետում նշված պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագիր:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 3-րդ կետում նշված համաձայնագրի ստորագրման պահից և տարածվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner