Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 100-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2025 թվականի N 100-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ 16-ՐԴ ՓՈՂՈՑԻ N 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՈՂԱԲԱԺՆԻ ՉԱՓԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության  կառավարության  1998 թ. դեկտեմբերի 31-ին ընդունված «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման  կարգը հաստատելու մասին» N 867 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի պահանջներով՝  հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի Գնդեվազ  գյուղի վարչական ղեկավարի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 7-ին տրված՝  Գնդեվազ համայնքի տնտեսությունների N 2 գրքից տրված քաղվածքը (գրանցման N 157) և հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչ Հակոբ Վենրիկի Սարգսյանի՝ ս/թ  ապրիլի 4-ի դիմումը (մտից N 520)՝ որոշում եմ՝

1. Ճանաչել Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչներ Վենրիկ Սարգսյանի (ներկայում՝ հանգուցյալ), Արփենիկ Սարգսյանի (ներկայում՝ հանգուցյալ), Հակոբ Վենրիկի Սարգսյանի, Սաթիկ Զավենի Մկրտչյանի, Արթուր, Արփինե, Արսեն և Վանիկ Հակոբի Սարգսյանների սեփականության իրավունքը Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 16-րդ փողոցի N 3 հասցեում գտնվող բնակելի տան և հարակից օժանդակ շինությունների նկատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցված են նշված ընտանիքին սեփականաշնորհված 0,11 հա մակերեսով 10-016-0009-0004 կադաստրային ծածկագրով հողամասի վրա (փաստացի չափագրումով՝ 0,132 հա)․ չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20254B5MAM: 

2․ Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տունը և հարակից օժանդակ շինությունները՝  467,5 քմ ընդհանուր մակերեսով, կառուցվել են 1982 և 1986 թվականներին, դրանք կառուցված չեն և չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, շինությունների պահպանումը չի հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ։

3․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի չափագրման փաստացի արդյունքներ՝ ըստ Ա/Ձ Անդրանիկ Ներսիսյանի կողմից  տրված հողամասի, շինությունների հատակագծերի և շինությունների բնութագրի:

4. Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում Հակոբ Վենրիկի Սարգսյանի, Սաթիկ Զավենի Մկրտչյանի, Արթուր, Արփինե, Արսեն և Վանիկ Հակոբի Սարգսյաններին  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: 


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(10.06 Մբ)
(253.80 Կբ)
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner