Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածով և 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» N 02-Ն հրամանի հավելվածի 83-րդ և 84-րդ կետերով և հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 3-ի N 82-Ա որոշումը և «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ–ի տնօրեն Ա․ Սիմոնյանի և նույն ՀՈԱԿ–ի աշխղեկ Մ․ Աղաջանյանի դիմումները (մտից N 1665 և N 1666, 03․11․2025 թ․)՝ որոշում եմ՝
1․ Հաշվի առնելով, որ «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արտուշ Սիմոնյանը համայնքի ավագանու կողմից նշանակվել է Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ՝  ս/ թ նոյեմբերի 4-ին նրան ազատել զբաղեցրած պաշտոնից՝  կատարելով լրիվ վերջնահաշվարկ: 
2. Ս/թ նոյեմբերի 4-ից«Ջերմուկի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխղեկ Մուշեղ Աղաջանյանին՝ մինչև այդ պաշտոնում օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի արդյունքներով տնօրենի ընտրությունը (նշանակումը)։
3․ Ա․ Սիմոնյանին՝ ՀՈԱԿ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մ․ Աղաջանյանին հանձնել կազմակերպության կնքը և հրամանների հաշվառման մատյանը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը ընդունման օրվանից։