«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» (ՀՕ-225-Ն) օրենքների համաձայն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 15-րդ, 17-րդ և 18-րդ կետերին համապատասխան՝ հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Յ․ Հ․ Ավանեսյանի դիմումը (մտից N 1331, 15․08․2024 թ.)՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Յուրա Հովհաննեսի Ավանեսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2011 թվականի սեպտեմբերի 9-ի N 2789768 վկայական) Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 5-րդ փակուղու N 11 հասցեում գտնվող 20 քմ մակերեսով հողամասում (կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0026-0004) ինքնակամ կառուցված 19,467 քմ մակերեսով ավտոտնակը (այսուհետ՝ շինություն) համարել օրինական (ՀՀ Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023YCLBVV)։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նված շինությունը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված է քաղաքաշինական նորմերի ու կանոնների պահպանմամբ, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված շինության օրինականացման համար հողամասի սեփականատերը պարտավոր է սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Ջերմուկի համայնքապետարանի 900365031278 հաշվեհամարին մուծել 32575 (երեսուներկու հազար հինգ հարյուր յոթանասունհինգ) դրամ (տարածագնահատման (գտնվելու վայրի) 12-րդ գոտի, կիրառված գործակիցը՝ 0.1673), հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Յուրա Հովհաննեսի Ավանեսյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: