«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների (ՀՕ-225-Ն) համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 15-րդ, 17-րդ և 18-րդ կետերին համապատասխան՝ հիմք ընդունելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Մ․ Ս․ Համբարձումյանի դիմումը (մտից N 1813, 11․11․2024 թ.)՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Մխիթար Սամվելի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2007 թվականի դեկտեմբերի 5-ի N 2378757 վկայական) Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 6-րդ փողոցի N 2/2 հասցեում գտնվող 19,95 քմ մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 19,91 քմ ներքին մակերեսով (արտաքին մակերեսը՝ 19,95 քմ) բնակելի նշանակության շինության՝ ավտոտնակի մասը (այսուհետ՝ շինություն) համարել օրինական (ՀՀ Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023VQ3JSE):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նված շինությունը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված է քաղաքաշինական նորմերի ու կանոնների պահպանմամբ, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված շինության օրինականացման համար հողամասի սեփականատերը պարտավոր է սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Ջերմուկի համայնքապետարանի 900365031278 հաշվեհամարին մուծել 33380 (երեսուներեք հազար երեք հարյուր ութսուն) դրամ (տարածագնահատման 12-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.1673), հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մխիթար Սամվելի Համբարձումյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: