«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ 1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի առաջին՝ 2025 թվականի փետրվարի 20–ի նիստի հետևյալ օրակարգը՝
1.1. Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 22-ի N 87-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․2․ Մշակութային գործունեության իրականացման նպատակով Ջերմուկ քաղաքի հանրային բացօթյա վայրերի օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները սահմանելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․3․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի տարածքում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը և ժամը սահմանելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․4․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի տարածքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․5․ Ջերմուկ համայնքի ավագանու 2019 թվականի սեպտեմբերի 13-ի N 63-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․6․ Ջերմուկ համայնքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային և ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները սահմանելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․7․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․8․ Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանելու համար վճարների չափը սահմանելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․9․ Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․10․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ա․ Գառնիկյան
1․11․ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Խաչիձորի փողոցից սկսվող փողոցը համարակալելու մասին
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ա. Գառնիկյան
1.12. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ համաձայնություն տալու և վարձավճարի չափ սահմանելու մասին․
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ա. Գառնիկյան
1․13․Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի վարչական տարածքում գտնվող 10-016-0236-0002 կադաստրային ծածկագրով 0,57871 հա մակերեսով հողամասը համայնքի սեփականություն ճանաչելու մասին
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.14. Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմում կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու, Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 101-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Ջերմուկ համայնքի ավագանու 25․12․2024 թ․ N 79-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1.15. Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին դիմելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․16․ Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 83-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․17․ Դրամական հատկացում կատարելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Մ․ Մարգարյան
1.18. Ջերմուկ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
2․ Սույն որոշումն ուժի մեջ է նտնում ստորագրման պահից։ |