Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 256-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2022 թվականի N 256-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՁԱԽԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ 15-ՐԴ ՓՈՂՈՑԻ N 14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-225-Ն), Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման,  հաշվի առնելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Կարեն Սերյոժայի Հունանյանի դիմումները (մտից N 202՝ 27․01․2021 թ․ և N 1339՝ 25․08․2022 թ.) որոշում եմ՝ 

1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2022 թվականի օգոստոսի 23-ի N 23082022-10-0012 վկայական) Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 15-րդ փողոցի N 14 հասցեում գտնվող 35,6 քառակուսի մետր արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 32,63 քմ) ավտոտնակը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 35,6 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության  իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Ջերմուկ քաղաքի բնակիչ Կարեն Սերյոժայի Հունանյանին:
2. Ընդունել ի գիտություն, որ`
     1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
   2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
     3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
     1) ավտոտնակի 1 քառակուսի մետրի համար` 1100 (հազար  հարյուր) դրամ (տարածագնահատման 11-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.11).
     2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 810  (ութ հարյուր տաս) դրամ:
4. Կարեն Սերյոժայի Հունանյանը  պարտավոր է վճարել.
       1) համայնքապետարանի 900365031278 հաշվեհամարին`39200  (երեսունիննը հազար երկու հարյուր)  դրամ` ավտոտնակի գինը.
  2) համայնքապետարանի 900365031625 հաշվեհամարին`28850 (քսանութ հազար ութ հարյուր հիսուն)  դրամ` հողամասի գինը. 
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների  պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Կարեն Սերյոժայի Հունանյանի  կողմից: 

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Սերյոժայի Հունանյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner