Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին » N 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի և հաշվի առնելով Ջերմուկ համայնքի բնակիչ Արմեն Վիկտորի Ստեփանյանի դիմումը (մտից N 714, 25․04․2024 թ․)՝ որոշում եմ՝
1. Թույլատրել փոփոխելու Արմեն Վիկտորի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի մայիսի 30-ի N 30052022-10-0013 վկայական) Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող 3686 քմ (կադաստրային ծածկագիր՝ 10-016-0222-0001) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերի հողատեսքը` վարելահողից բազմամյա տնկարկների (կորիզավոր այգի):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Վիկտորի Ստեփանյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: