Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի, հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի «Ջերմուկ համայնքում հողի կադաստրային արժեքի փոփոխմամբ պայմանավորված գործող վարձակալության, կառուցապատման և սերվիտուտի իրավունքի տրամադրման պայմանագրերում վարձավճարի (վճարի) փոփոխություն կատարելու մասին» N 32-Ա որոշումը և «Մուշեղ ՀԷԿ» ՍՊ ընկերության միջև 2011 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 5․4-րդ և 9․1-ին կետերը, հաշվի առնելով «Մուշեղ ՀԷԿ» ՍՊ ընկերության տնօրեն Մ․ Մանուկյանի համաձայնությունը (մտից N 61, 13․01․2025 թ.)՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ համայնքում 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության նոր սահմանների և, ըստ այդմ, կադաստրային նոր արժեքների սահմանմամբ պայմանավորված Ջերմուկ համայնքի և «Մուշեղ ՀԷԿ» ՍՊ ընկերության միջև 2011 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում (վավերացված է Վայք (Ջերմուկ) նոտարական տարածքի նոտարի կողմից 26․12․2011 թ․ 465 սեղանամատյանում)կատարել հետևյալ փոփոխությունը՝
- պայմանագրի 5․1-ին կետում «1000 (հազար) դրամ» թիվը և բառը փոխարինել «5910 դրամ՝ 2024 թվականի համար, 8860 դրամ՝ 2025 թվականի համար և 11810 դրամ՝ 2026 թվականի և հաջորդող տարիների համար» բառերով և թվերով։
2. «Մուշեղ ՀԷԿ» ՍՊ ընկերության հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մուշեղ ՀԷԿ» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: