Հիմք ընդունելով թիվ 39 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի ․․․․․․․․-ի թիվ ․․․․․․․․․ որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 142.2–րդ հոդվածի 2-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 3․2-րդ մասերով՝
1․ Ընտրված լինելով օրենքի ուժով՝ 2021 թվականի դեկտեմբերի 17-ից ստանձնում եմ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի լիազորությունները։
2․ 2021 թվականի դեկտեմբերի 17-ից դադարեցնում եմ Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի լիազորությունների կատարումը ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: