Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան՝ հաշվի առնելով Ջերմուկ համայնքի կեչուտ գյուղի բնակիչ Միհրան Հապետնակի Համբարձումյանի դիմումը (մտից՝ N 1324, 28.08.2025 թ․) որոշում եմ՝
1․ Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի 7-րդ փողոցի վրա գտնվող N 12 շենքում գտնվող բնակարանին նախկինում տրված հասցեի՝ Կեչուտ գյուղի թիվ 37 շենքի թիվ 3 բնակարան, ճշտման նպատակով այն վերահասցեավորել՝
Ջերմուկ համայնք, գ․ Կեչուտ, 7-րդ փողոց, 12–րդ շենք N 2։
2․ Սույն որոշումը ենթակա է գրացման ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։