Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 98-Ն որոշման 2-րդ կետի և հաշվի առնելով Ջերմուկ համայնքի եԵրևան քաղաքի բնակիչ Սերգեյ Մարտիրոսի Մովսիսյանի դիմումը (մտից՝ 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 2012)՝ որոշում եմ՝
1. Ձևակերպել կառուցապատող Սերգեյ Մարտիրոսի Մովսիսյանի կողմից իրականացված Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի N 3/1 հասցեում գտնվող շինության՝ բնակելի տան (հյուրատան) շահագործման թույլտվությունը։
2․ Սերգեյ Մարտիրոսի Մովսիսյանը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031385 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` շինարարության ավարտը փաստագրելու համար:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Սերգեյ Մարտիրոսի Մովսիսյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: