Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 76-Ն որոշումների, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Կարո Հովհաննեսի Կարապետյանի հայտը (մտից՝ N 888, 2025 թվականի հունիսի 9)՝ որոշում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր Կարո Կարապետյանին տալ 2025 թվականի ընթացքում Ջերմուկ քաղաքի Իսրայել Օրու փողոցի N 3 հասցեում գտնվող՝ «Ադամանդ-Կ» ՍՊ ընկերությանը պատկանող բարի և առևտրի գործունեության համար նախատեսված տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի ու արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություններ (համապատասխանաբար՝ Թույլտվություն N 51 և N 52):
2. Անհատ ձեռնարկատեր Կարո Կարապետյանին պարտավորեցնել վճարելու տեղական տուրք Ջերմուկի համայնքապետարանի
ա/ 900365031484 հաշվեհամարին՝ 1688 (հազար վեց հարյուր ութսունութ) դրամ՝ արտաքին գովազդ տեղադրելու համար՝ յուրաքանչյուր ամիս
բ/ 900365031336 հաշվեհամարին` 7500 (յոթ հազար հինգ հարյուր) դրամ ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար՝ յուրաքանչյուր եռամսյակ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Կարո Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տեղական տուրքի յուրաքանչյուր տեսակի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը: