Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» հիման վրա՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում գտնվող 0,004 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, ճանաչել որպես առանձին գույքային միավոր և ներկայացնել իրավունքի պետական գրանցման. չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2025PG5QXE:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝
Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ թաղամաս N 46/2։
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից: