Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 76-Ն որոշումների, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Համլետ Վարդկեսի Խանոյանի հայտը (մտից՝ N 937, 2025 թվականի հունիսի 16)՝ որոշում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր Համլետ Խանոյանին տալ 2025 թվականի հուլիս–դեկտեմբեր ամիսների ընթացքում Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի N 1/1 հասցեում գտնվող արհեստական լճակին կից, ընդհանուր օգտագործման տարածքում կառուցված զբոսաշրջային-ժամանցային սրահում հանրային սննդի կազմակերպման և իրացման ու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություններ (համապատասխանաբար՝ Թույլտվություն N 48 և N 49):
2. Անհատ ձեռնարկատեր Համլետ Խանոյանին պարտավորեցնել վճարելու տեղական տուրք Ջերմուկի համայնքապետարանի
ա/ 900365031435 հաշվեհամարին՝ 11250 (տասնմեկ հազար երկու հարյուր հիսուն) դրամ՝ հանրային սննդի կազմակերպման և իրացման համար՝ յուրաքանչյուր եռամսյակ,
բ/ 900365031336 հաշվեհամարին` 15 000 (տասնհինգ հազար) դրամ ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար՝ յուրաքանչյուր եռամսյակ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Համլետ Խանոյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տեղական տուրքի յուրաքանչյուր տեսակի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը: