«Նորմատիվ իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և 34-րդ հոդվածի 1-ին մաuին համապատաuխան՝
1․ Ջերմուկ համայնքի ղեկավարի 2018 թվականի մարտի 29-ի «Ջերմուկ համայնքում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող համայնքային մշտական հանձնաժողով ստեղծելու և այդ հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մաuին» N 51-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաuտատված` Ջերմուկ համայնքում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման աշխատանքների կազմակերպման մշտապես գործող համայնքային հանձնաժողովի անհատական կազմում «Աշոտ Խաչատրյան» բառերը փոխարինել «Արտուշ Սիմոնյան» բառերով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։