«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետին, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխումներ, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին N 1553-Ն որոշման հավելված 6-ը՝ 1․ Հրատապ անհրաժեշտությամբ պայմանավորված՝ տալ համաձայնություն «Ջերմուկ համայնքի ճոպանուղի» համայնքային հիմնարկի գլխավոր ճոպանի ձեռքբերումը և հիմնանորոգման աշխատանքները իրականացնելու մեկ անձից գնման ձևով՝ կնքվելիք պայմանագրերի պահանջները տարածելով կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |