Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի N 5-Ն որոշման, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Նորայր Խաչատրյանի հայտը (մտից՝ N 5, 2022 թվականի հունվարի 4 ) որոշում եմ՝
1. Նորայր Խաչատրյանին 2022 թվականի ընթացքում տալ Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան 4 հասցեում գտնվող խանութում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առ ու վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 131):
2. Նորայր Խաչատրյանին պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 9003650000026 հաշվեհամարին վճարել տարեկան 37500 (Երեսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ տեղական տուրք :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նորայր Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդ օրվանից: