| «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն և  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝   1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ  համայնքի  2021 թվականի բյուջեն` համաձայն հավելվածի (Հատված 1-ից Հատված 6):  1.1.  ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ `                եկամուտներ – 583318.6 հազար ՀՀ դրամ                ծախսեր – 583318.6 հազար ՀՀ դրամ  Ընդամենը`  վարչական բյուջե -583318.6 հազար ՀՀ դրամ  1.2.  ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ              եկամուտներ – 50000.0 հազար ՀՀ դրամ            ծախսեր – 50000.0 հազար ՀՀ դրամ  Ընդամենը` ֆոնդային բյուջե- 50000.0 հազար ՀՀ դրամ   ԸՆԴԱՄԵՆԸ՝ Ջերմուկ համայնքի 2021 թվականի բյուջեն ` 633318.6  հազար ՀՀ դրամ:  2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև կատարել ներքին վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակման  օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա: |