Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի՝ ս/թ հունվարի 16-ի ՊՆ/510-ԳՔ/168-2023 գրությունը՝ 1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի սեպտեմբերի 14-ի «Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանի Հանրապետությանը հատկացնելու համաձայնություն տալու մասին» N 67-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման վերնագրում և 1-ին կետում «հատկացնելու» բառը փոխարինել «սեփականության իրավունքով փոխանցելու» բառերով,
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1 կետով՝ «1․1․ Լիազորել համայնքի ղեկավարին համայնքի անունից պետության՝ ի դեմս ՀՀ Պաշտպանության նախարարության, հետ կնքելու նվիրաբերության պայմանագիր և կատարելու հողամասի հանձնման աշխատանքները։»
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից։ |