Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին» N 12-Ն հրամանով, հիմք ընդունելով Վայոց ձորի մարզպետի 2022 թվականի հունվարի 17-ի N 01 /08.2/0298 գրությունը և Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 10-ի «Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի և Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 59-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 19-Ա որոշումը՝
1.Հաստատել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմը`
հանձնաժողովի նախագահ` Արսենյան Վահագն Աշոտի - Ջերմուկ համայնքի ղեկավար ( ի պաշտոնե)
հանձնաժողովի անդամներ` Հովհաննիսյան Վարդան Վիկտորի - Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի տեղակալ
Մաղաքյան Նարինե Հենրիկի - Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ
Հախվերդյան Ռուզաննա Արարատի - Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-
տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ
Մնացականյան Արկադի Ալբերտի - Ջերմուկ համայնքի ավագանու անդամ
Սարգսյան Լուսիկ Ժորայի - Ջերմուկ համայնքի ավագանու անդամ
Համբարձումյան Մխիթար Սամվելի -Ջերմուկ համայնքի ավագանու անդամ
2. Հաստատել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգերը՝ համաձայն հավելված N 1-ի և հավելված N 2-ի։
3. Մրցութային հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկումն իրականացնող լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (պաշտոնի ծածկագիր՝ 3.1-7) Սաթնիկ Կարապետյանին:
4. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ուժը կորցրած ճանաչել Ջերմուկի քաղաքային համայնքի ղեկավարի 2009 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքի ղեկավարի աշխատակազմում համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման նոր հանձնաժողովներ կազմավորելու, այդ հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու և հանձնաժողովների նիստերի տեխնիկական սպասարկման համար լիազորված անձ նշանակելու մասին» N27-Ա և Ջերմուկ համայնքի ղեկավարի 2017 թվականի փետրվարի 16-ի «Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու և Ջերմուկի համայնքի ղեկավարի 07.08.2013 թվականի N 88-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 15-Ա որոշումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: