Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 114-րդ հոդվածի, 275-283-րդ, 219.1-րդ և 305-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, հիմք ընդունելով Գնդեվազ գյուղի վարչական ղեկավարի՝ ս/թ օգոստոոսի 8-ի զեկուցագիրը (մտից N 1225) և Ջերմուկ համայնքի ղեկավարի՝ ս/թ օգոստոսի 11-ի N 180-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում Ջերմուկի համայնքապետարանի վարչական վարույթ իրականացնող հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսից 22-ի N 1 արձանագրությունը և հանձնաժողովի նախագահ Ա․ Խաչատրյանի զեկուցագիրը (մտից N 1293)՝ որոշում եմ՝
1․ Համայնքի տարածքում՝ արգելված վայրում անասուններ պահելու (արածեցնելու) համար Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչներ Վարդգես Զավենի Մկրտչյանի և Ժիրայր Հայկազի Մկրտչյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 114-րդ հոդվածի հատկանիշներով նշանակել վարչական տուգանք` 10 000–ական (տաս հազարական) դրամի չափով։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված քաղաքացիները պարտավոր են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը մուծել Ջերմուկի համայնքապետարանի 900365031187 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացնել Ջերմուկի համայնքապետարանի վարչական վարույթ իրականացնող հանձնաժողովին:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման 1-ին կետում նշված քաղաքացիներին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: