Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 98-Ն որոշումների, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Տիգրան Հարությունի Հովհաննիսյանի դիմում-հայտերը (մտից՝ N 1408, 2024 թվականի օգոստոսի 30)՝ որոշում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր Տիգրան Հովհաննիսյանին տալ 2024 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 7/5 հասցեում գտնվող հասարակական նշանակության օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացման ու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություներ (համապատասխանաբար՝ Թույլտվություն N 61 և N 62):
2. Անհատ ձեռնարկատեր Տիգրան Հովհաննիսյանին պարտավորեցնել վճարելու տեղական տուրք Ջերմուկի համայնքապետարանի
ա/ 900365031435 հաշվեհամարին՝ 15000 (տասնհինգ հազար) դրամ՝ հանրային սննդի կազմակերպման և իրացման համար,
բ/ 900365031336 հաշվեհամարին` 18750 (տասնութ հազար յոթ հարյուր հիսուն) դրամ ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Տիգրան Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տեղական տուրքի յուրաքանչյուր տեսակի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 1-ը: