Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 119-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մայիսի 2025 թվականի N 119-Ա

«ՌՈԲՆԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով «ՌՈԲՆԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Մ․ Վ․ Այվազյանի դիմումը (մտից N 795, 22․05․2025 թ․) որոշում եմ՝

1․ Ջերմուկ համայնքի և «ՌՈԲՆԱՆ» ՍՊ ընկերության միջև 2024 թվականի հունիսի 7-ին կնքված՝ Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 26 հասցեում ավտոկայանատեղ կազմակերպելու վերաբերյալ հանձնարարության պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝ պայմանագրի 

ա/ 2․3–րդ կետի «ա» ենթակետում «5 (հինգ)» թիվը և թվականը փոխարինել «3 (երեք)» թվով և թվականով

բ/ 3․1-ին կետում «07․06․2025 թ․» ամսաթիվը փոխարինել «07․06․2026 թ․» ամսաթվով՝ պայմանագրի ժամկետը երկարաձգելով մեկ տարով։

2․ Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետի գործողությունը տարածվում է 2025 թվականի հունիսի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա։

3․ «ՌՈԲՆԱՆ» ՍՊ ընկերության տնօրեն Մխիթար Վոլոդյայի Այվազյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հանձնարարության պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՌՈԲՆԱՆ» ՍՊ ընկերության տնօրեն Մխիթար Վոլոդյայի Այվազյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից։


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner