Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 154-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2023 թվականի N 154-Ա

«ՀԷՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՌԱՖԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 23․1 կետով, 98-րդ կետի 2-րդ պարբերությամբ, «Տեղական տուրքրեի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով,  Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի N 100-Ն որոշման, հաշվի առնելով «ՀԷՑ» ՓԲ ընկերության կողմից լիազորված կազմակերպության դիմումը (մտից՝ 2023 թվականի մայիսի 23-ի N 931՝) որոշում եմ՝

1․ «ՀԷՑ» ՓԲ ընկերությանը՝ ի դեմս «ՎՈԼԻՈՍ նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ի, տալ շինարարության թույլտվություն Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչ Ռաֆիկ Հայրիկի Ստեփանյանին պատկանող տարածքի (տնամերձ հողամաս) 0,22 կՎ էլեկտրամատակարարման աշխատանքների կատարման համար։

2․ «ՀԷՑ» ՓԲ ընկերությունը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031567 հաշվեհամարին մուծել 900 (իննը հարյուր) դրամ տեղական տուրք` որպես շենքերի և շինությունների արդիականացման համար նախատեսված տուրք:

3․ Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի ճանապարհային ոստիկանությանը և մյուս շահագրգիռ կազմակերպություններին:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  «ՀԷՑ» ՓԲ ընկերության կապալառու և լիազորված «ՎՈԼԻՈՍ նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner