Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 283-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հոկտեմբերի 2024 թվականի N 283-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՅՈՒՔՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 99-Ն որոշման և հաշվի առնելով «ՅՈՒՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական տնօրեն Վ․ Իլբեկյանցի՝ ս/թ հոկտեմբերի 11-ի N 1947 գրությունը (մտից՝ 2024 թվականի հոկտեմբերի 14-ի N 1621որոշում եմ՝

1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող, Ջերմուկ քաղաքի Գործարանային փողոցի երկայնքով գտնվող թվով 12 (տասներկու) լուսավորության հենասյուները  օգտագործման իրավունքով ս/թ հոկտեմբերի 20-ից տրամադրել «ՅՈՒՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Հենասյուների օգտագործման պայմանագրի ժամկետ սահմանել 2027 թվականի նոյեմբերի 1-ը:

3․ «ՅՈՒՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է համայնքապետարանի 900365031138 հաշվեհամարին վճարել ամսական 6000 (վեց հազար) դրամ` լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՒՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հոկտեմբերի 20-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner