Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 188-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հուլիսի 2024 թվականի N 188-Ա

ՄԽԻԹԱՐ ՎՈԼՈԴՅԱՅԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 98-Ն  որոշման 2-րդ կետի և հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Մխիթար Վոլոդյայի Այվազյանի դիմումը (մտից՝ 2024 թվականի հուլիսի 17-ի N 1194)՝ որոշում եմ՝

1. Ձևակերպել կառուցապատող Մխիթար Վոլոդյայի Այվազյանի կողմից իրականացված Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 26 հասցեում գտնվող  շինության՝ զրուցարանի շահագործման թույլտվությունը։

2․ Մխիթար Վոլոդյայի Այվազյանը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031385 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` շինարարության ավարտը փաստագրելու համար:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Մխիթար Վոլոդյայի Այվազյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner