Այսօր: Շաբաթ, 25 Հոկտեմբերի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 79-Լ
 

Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ ԲԱՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԴՄԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 74-րդ հոդվածին և Ջերմուկ համայնքի ավագանու Կանոնակարգի 58-րդ, 60-րդ, 64-րդ և 65-րդ կետերին համապատասխան՝ 

1. Ջերմուկ համայնքի նորընտիր ղեկավարի երդման արարողությանը նվիրված համայնքի ավագանու նիստը հայտարարել բացված:

2. Մանան Աղվանի Գևորգյանին հնարավորություն ընձեռել հանդես գալու երդմամբ՝ օրենսդրությամբ սահմանված հետևյալ տեքստով՝

«Ստանձնելով Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ.

Համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:

Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Նախագծի հեղինակի կողմից նիստը վարողը (ստորագրողը) նշված է պայմանական: 

Նիստը կվարի նիստին ներկա ավագանու՝ տարիքով ավագ անդամը

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ                       
ԱԶԱՏ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner