Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ ենթակետով, հաշվի առնելով Երևան քաղաքի բնակիչ Հ․ Ա․ Լալայանի դիմումը (մտից՝ N 889, 09․06․2025 թ․)՝ որոշում եմ՝
1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման 5-րդ գլխի պահանջները՝ հանգուցյալ Ռազմիկ Գրիգորի Լալայանին սեփականության իրավունքով պատկանող և ըստ օրենքի ժառանգության իրավունքով Հասմիկ Արտյոմի Լալայանին փոխանցված Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու վրա գտնվող 0,18 հա մակերեսով հողամասին (վկայական՝ N 1977382) տրամադրել հետևյալ հասցեն՝
Ջերմուկ համայնք, ք. Ջերմուկ, Երևանյան խճուղի 2-րդ փակուղի N 3/1:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: