Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Վաչագան Հովհաննիսյանի՝ 2022 թվականի օգոստոսի 31-ի հայտը՝ (մտից N 1373, 31․08․2022 թ․)՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ քաղաքի Գործարանային փողոցի 1-ին փակուղու N 8 հասցեում գտնվող սեփական հողամասում հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով Ջերմուկ քաղաքի բնակիչ Վաչագան Հովհաննիսյանին տալ նախագծման թույլտվություն։
2․ Վաչագան Հովհաննիսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վաչագան Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: