Համաձայն Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 22-28-րդ կետերի, Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 19-ի N 58-Ա որոշման, հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին 2024 թվականի դեկտեմբերի 17-ի N 19 արձանագրությունը՝ որոշում եմ՝
1․ Հաստատել բնակելի կառուցապատման նպատակով 2024 թվականի դեկտեմբերի 17-ին կայացած Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցի 4-րդ փակուղու N 23/1 հասցեում գտնվող 10-002-0029-0102 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության հողամասի (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման), մակերեսը՝ 48,5 (քառասունութ ամբողջ հինգ տասնորդական) քմ, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի N 19 արձանագրությունը` աճուրդի հանված 10-002-0029-0102 կադաստրային ծածկագրով հողամասը 145 000 (հարյուր քառասունհինգ հազար) դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից Պարույր Սամվելի Բադասյանին:
2. Սույն որոշման առաջին կետում նշված գումարի վճարման հաշվեհամարն է՝ 900365031625։
3. Պարույր Սամվելի Բադասյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Պարույր Սամվելի Բադասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից օրվանից: