Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 98-Ն որոշումների, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Վարդանուշ Գևորգի Բաբաջանյանի հայտը (մտից՝ N 150, 2024 թվականի հունվարի 30)՝ որոշում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր Վարդանուշ Գևորգի Բաբաջանյանին տալ 2024 թվականի ընթացքում Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի 7-րդ փողոցի 11-րդ շենքի N 4 հասցեում գտնվող խանութում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 22):
2. Անհատ ձեռնարկատեր Վարդանուշ Գևորգի Բաբաջանյանին պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 900365031351 և 900365031336 հաշվեհամարներին վճարելու տեղական տուրք` 5000–ական (հինգ հազարական) դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Վարդանուշ Գևորգի Բաբաջանյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տեղական տուրքի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը: