Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 18-ի N 2 արձանագրության, հիմք ընդունելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Քրիստինե Մայիսի Դավթյանի դիմումը (մտից՝ 2023 թվականի մայիսի 18-ի N 891)՝ որոշում եմ՝
1. Հաշվի առնելով Ջերմուկ համայնքի ղեկավարին կից գործող խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի եզրակացությունը՝ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի՝ արդեն չափահաս դարձած բնակիչ Մերի Համլետի Գրիգորյանի (ծնված` 2004 թվականի հունվարի 14-ին) նկատմամբ սահմանված խնամակալությունը դադարեցնել և խնամակալ Անահիտ Հուսիկի Վարդանյանին ազատել խնամակալի պարտականությունների կատարումից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անահիտ Հուսիկի Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: