Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի «Ջերմուկ համայնքի «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 39-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Աշխատակիցների թվաքանակը՝ 68» տողում «68» թիվը փոխարինել «69» թվով։
2) որոշման հավելվածի «գյուղական բնակավայրերի կոյուղագծերի, ջրագծերի, ոռոգման համակարգի սպասարկում և ընթացիկ նորոգում» բաժնի՝
ա) գլխագրում և տողում «գյուղական» բառը փոխարինել «համայնքի» բառով
բ) տողի «2» թիվը փոխարինել «3» թվով, «238000» թիվը փոխարինել «357000» թվով և «2856000» թիվը փոխարինել «4284000» թվով
գ) «ԸՆԴԱՄԵՆԸ» տողի՝ «2» թիվը փոխարինել «3» թվով, «238000» թիվը փոխարինել «357000» թվով և «2856000» թիվը փոխարինել «4284000» թվով
դ) «ԸՆԴՀԱՆՈՒՐԸ» տողի՝ «69» թիվը փոխարինել «70» թվով, «9707184» թիվը փոխարինել «9826184» թվով և «114236209» թիվը փոխարինել «115664209» թվով
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից։