Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 18
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

12 փետրվարի 2024 թվականի N 18

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024Թ. ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ջերմուկ համայնքի հարգելի՛ բնակիչներ, 

Ջերմուկի համայնքապետարանը կազմակերպում է հանրային քննարկում 2024 թվականի փետրվարի 21-ին Ջերմուկի համայնքապետարանի երկրորդ հարկում և համացանցային կայքի միջոցով:

Ձեր քննարկմանն է ներկայացվում Ջերմուկ համայնքի 2024 թվականի Մասնակցային բյուջետավորման  ծրագրերն ըստ  ոլորտների:

Ձեր կողմից առաջարկվող ծրագրերն ու միջոցառումները, որոնք ներառված չեն համայնքի զարգացման հնգամյա, միջնաժամկետ ծախսերի  ծրագրերում, համացանցային կայքի միջոցով կարող եք նշել առաջարկություններ  կարծիքներ  դաշտում՝ հիմնավորելով դրանց կատարման անհրաժեշտությունն ու կարևորությունը, որոնց վերլուծության և ամփոփման հիման վրա նախագծում կարող են կատարվել լրամշակումներ ներկայացված ծրագրերի համար և լրացումներ՝ նոր ծրագրերի մասով:

Կարծիքները, առաջարկություններն ու առարկությունները կարող եք ներկայացնել մինչև ս/թ փետրվարի 20 -ը՝ նաև գրավոր՝ Ջերմուկի համայնքապետարան ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեով կամ ուղարկելով info@jermukcity.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը։ 



Կից փաստաթղթեր՝
(2.95 Մբ) հանրային քննարկման արձանագրություն
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner