Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 157-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2025 թվականի N 157-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻՆ ԽԱՆԳԱՐՈՂ ԾԱՌԵՐԻ ԷՏՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  42-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ և 22-րդ ենթակետերով, հաշվի առնելով ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Ա. Ասատրյանի՝ ս/թ հուլիսի 3-ի գրությունը (մտից N 1037)՝ որոշում եմ՝

1.  Ջերմուկ համայնքի վարչական տարածքով անցնող  «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության 220 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգության գոտիներում եզրաչափերը վերականգնելու նպատակով Ընկերությանը թույլատրել իրականացնել ծառերի էտման աշխատանքներ:

2. Սույն որոշման կատարումը վերապահել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությանը՝  նշված աշխատանքների կատարման հսկողությունը դնելով «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի վրա:

3. Սույն որոշման կատարման   հսկողությունը վերապահել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Աղասի Առաքելյանին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ին:


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner