«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին և 65-րդ հոդվածին համապատասխան, հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 9-ին ներկայացված ավագանու արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությունը՝
1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 13-ի արտահերթ նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը՝
1․1․ Ջերմուկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու օր սահմանելու մասին
զեկ․ համայնքի ավագանու «Մեր համայնքը» խմբակցության ղեկավար Ա․ Հովակիմյան
1․2․ Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի կատարման վերաբերյալ համայնքի ավագանուն հաղորդում ներկայացնելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ա․ Ղազարյան
2․ Սույն որոշումն ուժի մեջ է նտնում ստորագրման պահից։