Այսօր: Չորեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 214-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2025 թվականի N 214-Ա

ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 25-ի N 4 արձանագրության, հաշվի առնելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Գարիկ Ալեքսանդրի Հովհաննիսյանի դիմումը (մտից N 1479, 24․09․2025 թ․)՝ որոշում եմ՝

1. Հաշվի առնելով Ջերմուկ համայնքի ղեկավարին կից գործող խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի եզրակացությունը՝  Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի՝ արդեն չափահաս դարձած բնակիչ Աննա Ալեքսանդրի Հովհաննիսյանի (ծնված` 2007 թվականի օգոստոսի 26-ին) նկատմամբ սահմանված հոգաբարձությունը դադարեցնել և հոգաբարձու Գարիկ Ալեքսանդրի Հովհաննիսյանին ազատել հոգաբարձուի պարտականությունների կատարումից: 

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գարիկ Ալեքսանդրի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան  հաջորդող օրվանից:  


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner