| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք  ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  24  փետրվարի  2023 թվականի N 14-Ա | 
  ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 27-Ա ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԻ «Գ» ԵՎ «Դ» ԵՆԹԱԿԵՏԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը՝  1․Հաստատել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարի կիրառման կարգը և չափը՝ համաձայն հավելվածի: 
2. Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2014 թվականի օգոստոսի 1-ի «Ջերմուկի համայնքի ավագանու 2014 թվականի հունիսի 27-ի N 19-նՆորոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 27-Ա որոշման 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերը։ 
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից:   | 
 Կողմ -11  ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ  ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                        ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
 
 
  | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(18.12 Կբ)
  |  
 
 |  
  | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |