Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության կողմից տրված համաձայնությունը՝ 1․ Ջերմուկ քաղաքի Վ․ Սարոյան փողոցից դեպի ջրվեժ գնացող ճանապարհի աջակողմյան հատվածում՝ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման բաց հարթակում կազմակերպել ավտոկայանատեղի՝ դրա սահմանները համապատասխան գծանշումներով կամ երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցներով առանձնացնելով երթևեկելի մասից և կանոնակարգել դեպի կայանատեղ մուտքի ու ելքի հատվածները։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոկայանատեղի կազմակերպիչը համայնքի ղեկավարն է:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանելու համար գանձվող տեղական վճարի դրույքաչափերը հաստատվել են Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր և տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին» N 76-Ն որոշմամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |